կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-02 16:06
Քաղաքական

Ձեր լռության ներքով մեր հայրենակիցներին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման․ Էլինար Վարդանյան

Մինչ հարցեր ուղղելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը  ներկայացրեց իր դիտարկումները՝ ԱԺ-ում հնչած այն մտքի վերաբերյալ, թե ժողովուրդն իրենց օժտել է մանդատով և որ թողնեն ԱԺ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը։  

«Ժողովուրդը մանդատով օժտել է նաև մեր երկու գործընկերներին, բայց այսօր նրանք այս դահլիճում չեն։ Հաջորդը՝ հնչեց արտահայտություն, որ դա ԱԺ գործառույթի մեջ չի մտնում, բա ո՞րն է մտնում ԱԺ գործառույթների մեջ․ ԱԺ գործառույթների մեջ չի մտնում նաև այն, որ  այսօր Ադրբեջանում մեր երկու հայրենակիցներին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, էլի այս ձեր լուռ համաձայնության ներքո»,-նշեց Էլինար Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադառնալով՝ խմբակցության կալանավորված պատգամավորների մասին Գլխավոր դատախազի մեկնաբանությանը, նշեց․

 «Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։