|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջն անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերությունից ազատված լրագրողի և մոնտաժողի փաստին: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. ««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արմենիա» հ/ը լրատվական ծրագրում լրատվական նյութի տիտրերում Հովիկ Աբրահամյանի անունը տառասխալով էր գրվել` «Հավիկ» , որից հետո «Արմենիա» հեռուստաընկերությունը այդ վրիպակի համար աշխատանքից ազատել էր լրատվական նյութը պատրաստող լրագրողին և մոնտաժողին: