|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, մայիսի 2-ին փակման հանդիսավոր արարողությամբ ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի առաջին խմբի դասընթացը: Դասընթացի մասնակից 16 մարզիչներ, որոնք մեծ մասամբ ներկայացնում էին ՀՀ Բարձրագույն խմբի մասնակից ակումբները, քննությունները բարեհաջող հանձնելով, ստացան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրեր:
Միաժամանակ, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի երկրորդ խմբի դասընթացը, որը ՀՖՖ կողմից Երևանից դուրս անցկացվող մարզչական առաջին դասընթացն էր: Արցախցի 7 մարզիչներ, որոնք ներկայացնում էին «Լեռնային Արցախ» ակումբը, ևս արժանացան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի:
Աղբյուր`ffa.am