|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հետագան պետք է լինի ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որը կարևոր նշանակություն կունենա այդ առումով: Ի վերջո, ԱՄՆ նախագահն է, որ իրականացնում է երկրի քաղաքականությունը, բայց Կոնգրեսը կարևոր դեր ունի այդ քաղաքականության ձևավորման գործում. Yerkir.am-ի հարցին, թե զուտ իրավականորեն որո՞նք են լինելու ճանաչման հետագա փուլերը, որպեսզի համարվի, որ ԱՄՆ-ը վերջնականորեն և լիարժեք ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, պատասխանեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:
Հիշեցնենք, որ ձայների՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի հաստատումը կարևոր քայլ էր Թուրքիայի «վետոյի» դադարեցման համար:
«Նպատակը կայուն ճանաչման քաղաքականություն ապահովելն է, որն ավարտում է ԱՄՆ-ի հանցակցությունը Թուրքիային Ցեղասպանության ժխտման հարցում»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: