|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2011 թվականի հունիսի 25-ին մեկնարկում է մարզչական Բ արտոնագրի նոր դասընթաց այն անձանց համար, ովքեր դեռևս չունեն վերոնշյալ արտոնագիրը:
Դասընթացը անցկացվելու է չորս փուլով: Ստորև ներկայացնում ենք այդ փուլերը`
Հունիսի 25, 26, 27
Հուլիսի 23, 24, 26, 27, 28, 29, 30
Օգոստոսի 13, 14, 15
Սեպտեմբերի 18, 19, 20, 24, 25, 26, 27, 28
Քննություն տեսական հարցերի շուրջ` սեպտեմբերի 30-ին:
Գործնական հարցերի շուրջ քննությունը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
Հիշեցնում ենք, որ այսուհետ մարզչական Բ արտոնագրի առկայությունը պարտադիր է այն անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել որպես մարզիչ:
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել մարզչական Բ արտոնագրի դասընթացին, կարող են դիմել ՀՖՖ արտոնագրման բաժին մինչև ս.թ. հունիսի 1-ը:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և մեկ 3X4 չափսի լուսանկար:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն