կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 13:36
Հասարակություն

Այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան է եկել 843,2 տոննա մարդասիրական օգնություն

Այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան է եկել 843,2 տոննա մարդասիրական օգնություն

Այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստան են ներկրվել 4 միլիարդ 885,2 միլիոն դրամի կամ 11 միլիոն 831,8 հազար ԱՄն դոլար ընդհանուր արժողությամբ 843,6 տոննա հումանիտար օգնության ապրանքներ: Ստացված օգնության  51.5%-ը կազմել են մանածագործական  իրերը, 15.8%-ը'  քիմիայի  և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.7%-ը' մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 3.7%-ը' սարքեր և ապարատներ, 2.8%-ը' տարբեր արդյունաբերական ապրանքներ, 2.7%-ը' պլաստմասսա  և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր, իսկ 11.8%-ը' մնացած ապրանքները:

 

Մեր երկիր եկած ապրանքների շարքում Հայաստանը ստացել է  35,5 տոննա բուսական ծագման արտադրանք, 42,3 տոննա պատրաստի սնունդ, 48,6 տոննա հանքահումքային արտադրանք, 19,6 տոննա քիմիական եւ դրան առնչվող արդյունաբերական ճյուղերի արտադրանք, 18,1 տոննա պլաստմասսա, կաուչուկ եւ դրանցից պատրաստված ու ռետինե իրեր 1,1 տոննա, կաշվե, մորթե եւ դրանցով պատրաստված իրեր, 100 կիլոգրամ փայտ եւ փայտե իրեր, 29,5 տոննա թուղթ ու թղթե իրեր, 58 տոննա մանածագործական իրեր, 14,2 տոննա կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, 302,9 տոննա քարից, գիպսից եւ ցեմենտից պատրաստված իրեր: Հայաստան ներկրված մարդասիրական օգնության մեջ նշվում են նաեւ 150,7 տոննա ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրերի, 34,2 տոննա մեքենա-սարքավորումների ու մեխազնիմների, 41,4 տոննա վերգետնյա, օդային ու ջրային տրանսպորտային միջոցների, 11,8 տոննա սարքեր-ապարատների եւ 35,4 տոննա տարբեր արդյունաբերական ապրանքների մասին տվյալներ:

 

ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն` Հայաստան ներկրված մարդասիրական օգնությամբ ստացված իրերից ու ապրանքներից 204,5 հազար դոլար արժողությամբ մասը ներկրվել է ԱՊՀ երկրներից, որից 89,5 հազար դոլարի իրերն ու ապրանքներ են ներկրվել Ռուսաստանից, իսկ մնացածը' ԱՊՀ այլ երկրներից: 7 միլիոն 971,9 հազար դոլարի ընդհանուր արժողոււյամբ հումանիտար բեռներ էլ ներկրվել են ԵՄ երկրներից: Այդ թվում' Գերմանիայից' 434,6 հազար դոլարի, Մեծ Բրիտանիայից' 610,3 հազար դոլարի, Նիդերլանդների Թագավորությունից' 5 միլիոն 491,9 հազար դոլարի, Լեհաստանից' 376,4 հազար դոլարի, Ֆրանսիայից' 507,7 հազար դոլարի, Իտալիայից' 118,7 հազար դոլարի ապրանքներ ու իրեր: 432,5 հազար դոլարի մարդասիրական բեռներ էլ Հայաստանը ստացել է ԵՄ անդամ այլ երկրներից:

 

Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 1 միլիոն 652,1 հազար դոլարի հումանիտար օգնություն, Շվեյցարիայից' 168,7 հազար դոլարի, Կանադայից' 25,7 հազար դոլարի, Չինաստանից' 511,3 հազար դոլարի: 2014 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ամբողջ ծավալում իր համեստ մասնաբաժինն ունի նաեւ հարեւան Իրանը' 82,3 հազար դոլարի իրեր ու ապրանքների տեսքով: Եվս 1 միլիոն 215,2 հազար դոլարի հումանիտար օգնություն Հայաստանը ստացել է այլ երկրներից: