«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում’ Ռուսաստանի Դաշնությունից:
Օրինակ՝ Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում ևս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին, նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: