|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար, Բաղմանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում էր:
Հարսանիքին մասնակցել է ողջ քաղաքական էլիտան, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում