|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 19-ին կայացել է Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Այն մեկ անգամ հետաձգվել էր Խաչատրյանի թոռան առողջական խնդիրների պատճառով։ Նրա դստեր եւ «Էլադե» մուշտակների ու այլ խանութների սեփականատիրոջ որդու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ 2015թ․-ին նշանադրությունն էր եղել:
Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով գրեթե մինչեւ վերջ մնացել է խնջույքին։ Ներկա է եղել նաեւ վարչապետը, ով սովորաբար խուսափում է նման արարողություններից, եւ ում առաջին գործը եղավ Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելը։ Այս բարձր ներկայությունից մարդիկ եզրակացրել են, որ Խաչատրյանին պաշտոն տալու մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն:
Հարսանիքին երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում