|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ավարտվեցին ԱԺ նախագահի ընտրությունները: Լրագրողների հետ զրույցում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ 14:30-ին կհայտարարվի ԱԺ նախագահի անունը:
Նշենք, որ այսօրվա օրակարգում ներառված է ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունների հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԱԺ նախագահի անունը հայտարարելուց հետո կսկսվի ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը, և, ամենայն հավանականությամբ, վաղը կանցկացվեն փակ, գաղտնի ընտրությունները:
Նշենք, որ, ՀՀԿ-ն պետա-իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:
Շարմազանովը նշեց նաև, որ այսօրվա օրակարգում ներառված է նաև կուտակայինի մասին հարցը: