կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 13:21
Առանց Կատեգորիա

Մենք գնահատականների կարիք չունենք, թե քանի հոգի կկրճատվի, առաջնորդվում ենք դեպի ապագան ուղղված մոտեցմամբ. ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ

Մենք գնահատականների կարիք չունենք, թե քանի հոգի կկրճատվի, առաջնորդվում ենք դեպի ապագան ուղղված մոտեցմամբ. ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի ցանկանում  փոխկապակցել կառավարության կառուցվածքի փոփոխությունները հաստիքների կամ աշխատատեղերի կրճատման հետ: «Հավաստիացնում եմ, որ հաստիքների կրճատումը հնարավոր էր իրականացնել նաև գործող կառուցվածքի պարագայում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա` պատասխանելով հարցին, թե կառավարության կառուցվածքի փոփոխության հետևանքով քանի՞ մարդ է կրճատվելու:

«Ես չեմ ցանկանում, որ մենք նյութը շեղենք հիմնական ուղղությունից: Իսկ հիմնական ուղղությունը հետևյալն է` կառավարությունն անհրաժեշտություն ունի ունենալու այնպիսի գործիքակազմ, որով հնարավոր կլինի իրականացնել նախապես նախանշված ծրագիրը: Մենք գնահատականների կարիք չունենք, ստանալու տեղեկատվություն առ այն, թե այդ փոփոխություների հետևանքով քանի հոգի կկրճատվի: Առաջնորդվում ենք դեպի ապագան ուղղված մոտեցմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Վարդանյանը հստակեցրեց` կրճատումների պարագայում գործում են Աշխատանքային օրենսգրքով նախատեսված պայմանները, այն է` ի՞նչ սկզբունքով են իրականացվում այդ կրճատումները, համարժեք աշխատանք տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ ժամկետում է ծանուցվում այդ մասին:

Պատգամավորը մտահոգություն չունի նաև Սփյուռքի նախարարության օպտիմալացման մասով, որովհետև նոր ձևավորվող մարմինը` Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, գործելու է անմիջապես վարչապետի ենթակայության ներքո: «Այս տեսանկյունից գուցե ինչ-որ տեղ ավելի է ընդգծվում Սփյուռքի հետ մեր հարաբերությունների հատուկ մակարդակը: Նախարարության ու հատուկ հանձնակատարի միջև, Սփյուռքի առումով, փոփոխություններ ես չեմ ակնկալում, որովհետև հանձնակատարն ունենալու է այն նույն դերակատարությունը, ինչ Սփյուռքի նախարարը»,- ասաց նա ու հիշեց, որ ժամանակին քննադատության էր  ենթարկվում նույնիսկ նախարարության անվանումը: Ընդգծեց` օրինակ, Դաշնակցության շրջանակներում քննարկում էր կառույցի հետևյալ անվանումը` Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն:

«Հանդիպել են շատ սփյուռքահայերի, որ ասում են, թե Սփյուռքի նախարարություն` նշանակում է ՀՀ-ում Սփյուռքի վրա նախարար նշանակել, ու դա քննադատության էր ենթարկվում: Ես լավատես եմ ու վստահ, որ, Սփյուռքի հարցերով հանձնակատար նշանակելով,  ավելի մեծ մոբիլությամբ ենք աշխատելու»,- կարծիք հայտնեց Վլադիմիր Վարդանյանը: