կարևոր
4486 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 18:11
Քաղաքական

Հավաքվում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր հարցերն ուղղելու. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետ

Հավաքվում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր  հարցերն ուղղելու. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն քանի օր է շուրջ 120.000 մեր հայրենակիցներ Արցախում ենթարկվում են հոգեբանական, սոցիալական ճնշումների թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը փակ է, դադարեցված է գազամատակարարումը. այս պահին Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ:

Այս ամենը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային հանրության և քաղաքակիրթ պետությունների աչքի առաջ:

Ելնելով ստեղծված իրավիճակից մենք` հայկական երկու հանրապետությունների երիտասարդներս, ստեղծել ենք «Արցախի համար» նախաձեռնող խումբ, որի նպատակն է՝ պայքարել արցախահայության ոտնահարված իրավունքների համար և այդ իրավունքները պաշտպանելու պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, պետություններին և ՀՀ իշխանություններին:

Ելնելով վերոգրյալից՝ ամսի 16-ին ժամը 16:00-ին մենք հավաքվում ենք Երևանում գտնվող Վ. Սարգսյան 2 հասցեում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր պահանջներն ու հարցերը ուղղելու Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Կոչ ենք անում՝ մեր հայրենակիցներին, Հայաստանում գտնվող հասարակական, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին, միանալ մեզ:

 Տարոն Ղազարյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ