Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» դաշինքը` որպես խորհրդարանական ընդդիմություն, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով իրականսցնելու երթեր, ցույցեր, ինչն էլ անում է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Ելք» դաշինքի այն հայտարարությանը, որ հունվարի 19-ից ընդդեմ թանկացումների բողոքի ակցիա են իրականացնելու:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և պետք չէ զարմանալ դրանից: Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում կարող են լինել երթեր, ցույցեր: Ի՞նչ է, մենք ապրում ենք բռնատիրական երկրո՞ւմ, որ զարմանում եք: Մարդիկ էդպես են կարծում, թող անեն, ի՞նչ է եղել»,- ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը` Իրանի փորձը տեսանք, նա արձագանքեց. «Դուք Իրանի փորձն ուսումնասիրե՞լ եք, գիտե՞ք` Իրանում ինչ է: Այնտեղ միայն տնտեսական չէր, այնտեղ քաղաքական, սոցիալական տնտեսական, ներքաղաքական, ներիշխանական, նաև արտաքին քաղաքական էին խնդիրները: Այսինքն` ճիշտ չէ 80 միլիոնանոց իսլամական երկիրն իր խնդիրներով կապել Հայաստանի հետ: Իսկ եթե դուք ակնարկում եք բունտեր, ապա որևէ բունտով որևէ երկրում խնդիր չի լուծվելու»:
Շարմազանովը վերջում հավելեց. «Եթե որոշ մարգինալ ուժերի պետք են ցնցումներ, մեզ պետք է ուժեղ Հայաստան: Երբ ասում եմ` մեզ, խոսքը Հանրապետականին չի վերաբերում, այլ ամբողջ հասարակությունը: Ինչքան կայուն միջավայր լինի, ես չեմ ասում` ճահճացած, այլ` կայուն, այնքան մենք կարող ենք բոլոր ուղղություններով զարգանալ»: