Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որեւէ արդյունք չի տվել:
Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2013թ. դեկտեմբերի 24-ին գրել էր, որ մահափորձից հետո ԱԱԾ-ն կալանքի տակ էր պահում ամբաստանյալի «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան: Չնայած դատավճիռը հրապարակվել էր, սակայն մեքենան չէին վերադարձնում նրա հարազատներին: Եվ ահա այս օրերին վերադարձրել են»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում