| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը երեկ փորձել է ինքնասպանություն գործել՝ իրեն ծառից կախելով, սակայն ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հաստատեց այս լուրը` նշելով, որ դատապարտյալը Հովհաննես Առաքելյանն է:
Նշենք, որ Առաքելյանը ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի` ավազակություն կատարելու հատկանիշներով: Ժամանակին նա «Սևան» ՔԿՀ-ից փախուստ կատարելու փորձ է արել և ՔԿՀ-ում հաշվառված է որպես փախուստի հակում ունեցող դատապարտյալ, այսինքն` նրա վարքագիծը բնութագրվում է բացասական:
Ղլեչյանի խոսքով` կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել, երբ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժել է նրա` պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումը: