|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ‹‹Արթիկ›› քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն. Խ-ին և Կ. Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:
Հայտնաբերված փաթեթների մեջ առկա էին 8 հատ ‹‹B 8›› գրառմամբ դեղահաբ, 36.5 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված, 1.9 գրամ ընդհանուր քաշով կաթնագույն փոշենման զանգված, 10 հատ դեղին գույնի դեղապարկուճ՝ 5.4 գրամ ընդհանուր քաշով, 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 Wi-Fi սարք:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:
ՔԿՀ լրատվական ծառայություն