Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ վերջին 10 օրվա ընթացքում առաջին անգամ «ՀԺ»-ի խմբագրություն է հասել «ՀԺ» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ծրարը:
«Արթիկ» ՔԿՀ վարչակազմը Նիկոլ Փաշինյանի ծրարներից մեկն էլ երեկ է փոխանցել «Հայփոստի» Արթիկի բաժանմունքին: Եվ, այնուամենայնիվ, երեկվա դրությամբ` Նիկոլ Փաշինյանի ծրարներից 25-ը շարունակում է մնալ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի ձեռքում:
Ուստի, ստիպված ենք կրկնել, որ ՀՀ նախագահը, արդարադատության նախարարը, ԱՆ քրեակատարողական վարչության պետը եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը շարունակում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի` նամակագրություն վարելու սահմանադրական իրավունքին` ոտնահարելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը /«Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»/, ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետը /«Դատապարտյալին թույլատրվում է... իր հաշվին վարել նամակագրություն` առանջ նամակների, հեռագրերի թվի սահմանափակման»/, նույն հոդվածի 5-րդ կետը /«Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման`արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»/: