|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 6-ին մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալն օրեր առաջ հետազոտվել է Գյումրիի բժշկական կենտրոնում, համապատասխան դեղորայքային բուժում է նրան նշանակվել, որն էլ դատապարտյալը ստացել է: Ղլեչյանը չմասնավորեցրեց՝ կոնկրետ ինչ առողջական խնդիրներ է ունեցել Արսեն Գրիգորյանը: Ղլեչյանը նաև նշեց՝այն լուրերը, թե դատապարտյալը պահանջել էր տեղափոխել իրեն քաղաքացիական հիվանդանոց, սակայն դա անելու համար նրանից 400 հազար դրամ են պահանջել, իրականությանը չեն համապատասխանում: