Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոստացել էր, որ եթե Պարույր Հայրիկյանը չդիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, ապա ինքը դա կանի: Սակայն այսօր yerkir.am-ի հետ զրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ Տիգրան Մուկուչյանից տեղեկացել է, որ միայն տվյալ թեկնածուն կարող է նման պահանջով դիմել ՍԴ:
Էպոսագետի բնորոշմամբ Հայրիկյանի` ՍԴ չդիմելը տգեղ քայլ էր: «Դեպքից հետո Հայրիկյանն ասում է, որ տեսնում է, որ իր վարկանիշն աճում է: Այդ քայլով քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վերջնականապես մահացավ»,- ասաց նա և հորդորեց մի քանի օր սպասել` հավաստիացնելով, որ մամուլն ու հասարակությունն այդ առնչությամբ կտան իրենց գնահատականը:
«Եթե նման իրադարձությունը թեկնածուն դիտարկում է որպես իր վարկանիշի աճի համար բարենպաստ պայման, ի՞նչն է խանգարում մյուս թեկնածուներին մոտավորապես նման բաներ չանել: Նույն ենթատեքստում ես կարող եմ քաղաքի կենտրոնում իմ մեքենան այրել և ասել, թե ամերիկյան կամ ռուսական ԿԳԲ-ն է արել: Ես ասացի այն իմաստով, որ նման մոտեցումը բարոյական չի իր կողմից»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: