Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ գյուղացիները գտան նրան փոսի մեջ, մահացած մոր ձախ կրծքից փորձում էր կաթ խմել: Ձախ կուրծքը դեռ ողջ էր: Մարմնի մյուս մասերը տեղ-տեղ կտրատվել, կապտել և ուռել էին: Երեխան, մոր մահից անտեղյակ, մոր կրծքից կաթ էր խմում: Ու երբ արդեն կաթը սպառվել էր, երեխան սկսել էր լաց լինել, և նրա ձայնից գյուղացիները հասել և տեսել էին, թե ինչպես է նա համառորեն փորձում մահացած մոր կրծքից կաթ խմել»:
Այս տողերով է Ցեղասպանության թեմային անդրադարձող իր նյութը սկսել ազգությամբ քուրդ, «Սթար» թերթի լրագրող Ալի Մեհմեդ Իզմիրը: Այս տողերը պատմում են Արևմտյան Հայաստանում բնակված «հին և ազնիվ հայ ժողովրդի մյուս զավակներից» Սարգիսի (Սերկիս) մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում Ալի Իզմիրը պատմում է, որ Սարգիսը հայտնի երաժիշտ է` թուրքական դասական երգեր է գրել: Եվ այս մեջբերված դրվագը, ենթադրվում է, որ 1915 թվականի ջարդերին է վերաբերում, թեև ասում են` այդպես չէ:
Մեզ հետ զրույցում Ալին, խոսելով Ցեղասպանության մասին, նշում է. «Դա մեր պատմության ամոթալի հատվածն է: Այսօր Դիարբեքիրում ցերեկույթ է լինելու` նվիրված զոհերի հիշատակին: Ես գիտեմ, որ դա մեծ բան չէ, բայց քայլ առ քայլ պետք է առաջ գնանք դեպի նոր ապագա: Ես իսկապես չեմ կարող ցույց տալ իմ խորին ցավը: Այսօր կցանկանայի լինել Երևանում, այցելել զոհերի հուշահամալիր և ներողություն խնդրել»:
Ա.Կ.