|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԺ-ն այսօր հաստատեց կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը:
Լրագրողները խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանից հետաքրքվեցին` արդյո՞ք նա կարդացել է կառավարության ծրագիրը: Պատգամավորը վստահեցրեց, որ կարդացել է: «123 էջն էլ կարդացել եմ»,- հայտարարեց նա:
«Իսկ իրեն մտահոգող հարցեր չե՞ն եղել ծրագրում, որ չի հնչեցրել» հարցին Պողոսյանը պատասխանեց, որ այդ ամենը խմբակցությունում քննարկվել է, և այդ պատճառով է, որ ելույթ չի ունեցել:
«Քեթրին Գրուպ»-ում ՊԵԿ-ը ստուգումներ արե՞լ է, թե՞ ոչ» հարցին ի պատասխան, Միհրան Պողոսյանը զարմացավ, որ իրեն է ուղղվում այդ հարցը, և իր անունը կապվում է ընկերության հետ: «Քեթրին գրուպն» ունի տնօրեն, և նրանք հայտարարություն տարածել են»,- ասաց նա: