|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
87-ամյա Շառլ Ազնավուրն իր ստեղծագործագործական կյանքի նոր էջն է բացում: Օգոստոսի վերջին նա թողարկելու է իր հերթական «Ազնավուրը` միշտ» ձայնասկավառակը, որում ներառված են լինելու նրա 12 նոր երգերը: Միաժամանակ «Դոն Քիշոտ» հրատարակչությունը հրատարակելու է նրա նոր գիրքը` «Մի դռնից մյուսը»: Եվ վերջապես սեպտեմբերի 7-ին երգիչը վերադառնալու է փարիզյան «Օլիմպիա» համերգասրահի բեմ, որտեղ ելույթ է ունեցել ավելի քան 30 տարի առաջ. տեղեկացնում է Известия թերթը:
Փարիզյան համերգներից հետո` հոկտեմբերի կեսին, Ազնավուրը հյուրախաղերի է մեկնելու Ֆրանսիայով, ապա շրջագայության` Լատինական Ամերիկա, Կանադա, հնարավոր է` նաեւ այլ երկրներ:
ԱՄՆ-ում CNN-ը եւ Times online ամսագիրը նրան ընտրել են որպես նախորդ հարյուրամյակի «վարիետեի արտիստ»: Ընդ որում` մրցապայքարում նա հետ է թողել շոու բիզնեսի այնպիսի հսկաների, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան եւ Էլվիս Պրեսլին:
Известия-ին տված հարցազրույցում երգիչն ասել է, որ կմեռներ ձանձրույթից, եթե այլեւս չկարողանար ստեղծագործել: Ի դեպ, նա անկեղծորեն խոտստովանել է` սարսափում է, որ մահանալու է, եւ չէր ցանկանա Մոլիերի պես կյանքից հեռանալ բեմի վրա, այլ` հարազատներով շրջապատված: Ազնավուրն այսօր մահից մի բան է խնդրում. «Զարմացրու ինձ»: