Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում ապրիլի 20-ին կայացել են 1/8 եզրափակիչ մենամարտերը:
Ասպարեզում մնացած մեր երեք մարզիկներից ռինգ դուրս եկան 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը և 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ժորա Համազարյանի մրցակիցը ուզբեկ Իկոբոլջան Խոլդարովն էր: Հայ և ուզբեկ մարզիկների մենամարտն անցավ հավասար պայքարում, սակայն մրցավարներն, այնուհանդերձ, նախապատվությունը տվեցին Խուլդարովին:
Իսկ ահա 81 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը և դուրս եկավ ¼ եզրափակիչ: Մանասյանը գեղեցիկ ոճով առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Յուրգեն Ուլդադաջի նկատմամբ: Ապրիլի 21-ին Նարեկը կանցկացնի իր երրորդ մենամարտը և կփորձի նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչը առաջնությունում՝ Անուշ Գրիգորյանը, ով 1/8 եզրափակիչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Յուան Չանգին: