Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին` ցանկանալով բեղմնավոր գործունեություն:
Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում է ներառված նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մասին հարցը, առ այն, որպեսզի կառավարությունը հավանություն տա այդ նախագծին` այն սահմանված կարգով ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովին:
Օրենքի նախագիծը կարդացեք ստորեւ:
Հոդված 1. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովողօրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը` կասեցնել«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)76-րդ հոդվածի գործողությունը:
Հոդված 2. Օրենքի 76-րդ հոդվածի գործողության վերականգնումից հետո ծագած հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 3. Գործատուն (հարկային գործակալը) ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:
Հոդված 4. Անցումային դրույթներ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայիս օրենսդրական կարգավորմամբօրենքով սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ` յուրաքանչյուր օրվա համար 0,15 %, ինչպես նաև հարկային մարմինը պարտավոր է դիմել դատարան՝ անձին սնանկ ճանաչելու պահանջով:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը Սույն նախագծի ընդունման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: