Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԾԿՀ-ն ժամեր առաջ որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը, արդյո՞ք հետևողական կլինի այն հայտարարություններին, որ պետք է ստուգումներ անցկացվեն ոլորտում, և որ պետք է կանխարգելել էլեկտրաէներգիայի թանկացումը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկ մենք մեր ո՞ր խոսքին հետևողական չենք եղել»:
Պատգամավորը հավելեց, որ առաջիկայում Դաշնակցությունը շրջանառության մեջ է դնելու օրենքի նախագիծ` սակագնի հաշվարկը կապելով սպառողների խմբերի կենսաապահովման նվազագույն զամբյուղի հետ, արտադրողների ու ծառայություն մատուցողների համար՝ ապրանքների ինքնարժեքի հետ: Երկրորդ` որ որևէ սակագին առնվազն հինգ տարի չի փոփոխվի բարձրացման ուղղությամբ:
Լրագրողների այն հարցին` հնարավո՞ր է փողոցային պայքարի միջոցով լուծել էլեկտրաէներգիայի հարցը` հօգուտ քաղաքացիների, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ինքը չի հիշում մի դեպք, երբ փողոցային պայքարի միջոցով հարց է լուծվել: Պատգամավորի կարծիքով` փողոցային պայքարը կարող է աջակցե , որ հարցը լուծվի օրենսդրական ու սահմանադրական ճանապարհով, ինչպես եղավ կուտակայինի դեմ պայքարում: Ըստ նրա`ԱԺ քաղաքական ուժերը պետք է փորձեն օրենսդրական ճանապարհով առաջ մղել այնպիսի նախաձեռնություններ, որ այդ պրոցեսը կասեցվի և վերահաշվարկ իրականացվի:
Մյուս կողմից, ըստ պատգամավորի, եթե լինի աջակցություն նաև ԱԺ-ից դուրս, ապա դա կօգնի նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կոչել: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնության միջոցով կարող են պահանջել, որ անկախ աուդիտ անցկացվի ամբողջ էներգետիկ համակարգում: