Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով:
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծ է մշակվում, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Մասնավորապես` փոփոխություն կկատարվի` տեսանկարահանող սարքերի ակտերի` ուժի մեջ մտնելու հարցի հետ կապված:
Փոխնախարարի խոսքով` բազմաթիվ բողոքներ կան, և ԱԺ պատգամավորները հարցում են ուղարկել այն մասին, որ ակտերն ուղարկվում են, դրանից հետո մարդիկ չեն կարողանում բողոքարկել:
«Այս իրավունքի իրացման ապահովման համար ամրագրել ենք, որ վարչական իրավախախտումն ուժի մեջ չի մտնում միանգամից, իսկ եթե բողոքարկվում է, կազմակերպվում են լսումներ, հարցը քննարկվում է: Միայն չբողոքարկման դեպքում է ակտը մտնում ուժի մեջ: Հնարավորություն է ստեղծվում անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջ վարույթը»,- ասաց փոխնախարարը: