| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել` մինչ մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նշենք, որ օրենքի 76-րդ հոդվածը «Պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության ենթարկելու մասին է»: Այսինքն` այժմ դրանք չվճարելու դեպքում տույժեր և պատժամիջոցներ չեն կիրառվի:
Իսկ 86-րդ հոդվածի 3 կետը ֆոնդերի ընտրության մասին է և սահմանում է հետևյալը. «Եթե կառավարչի ընտրություն չի կատարվում, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով»:
Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը նշեց, որ վերջին հոդվածից կարելի է ենթադրել, որ ՍԴ-ն ժամանակավորապես կկասեցնի նաև օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասը և 39-րդ հոդվածը: Իրավաբանը խոստացավ օրենքի կասեցման վերաբերյալ առավել ճշգրիտ և ամբողջական մեկնաբանություն տալ որոշման վերաբերյալ ՍԴ-ից պաշտանական պատասխան ստանալուց հետո:
Օրենքի հիշյալ հոդվածներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: