| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: Որոշումը նախատեսում է կանոնակարգել հանրապետության տարածքում գործող շուրջ 178 մարզադպրոցների գործունեությունը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ֆիքսվել է, որ չկան որոշակի կանոնակարգումներ, մարզիչ-սան հարաբերակցություն, չկան ֆինանսական հստակ մեխանիզմներ:
Ելնելով դրանից` նախարարությունը թվով 25 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, որոնք պետք է իրականացվեն մինչև տարեվերջ, և կարգավորվելու է հանրապետության տարածքում շուրջ 40 հազար մարզիկներին սպասարկող այդ հիմնարկների գործունեությունը:
Հաշվի առնելով ֆիզիկական կուլտուրա առարկայի դերակատարումը մատաղ սերնդի առողջության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մարզական գույքի պահանջարկը՝ մարզական ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել նախ մշակել միասնական ուսումնական ծրագրեր, ինչպես նաև մարզադահլիճներն ապահովել ժամանակակից մարզական գույքով:
Սպորտի հիմնախնդիրներից է 18 տարեկանից բարձր տարիքի հեռանկարային մարզիկների պարապմունքների կազմակերպումը մանկապատանեկան մարզադպրոցներում, որը կլուծվի բարձրագույն վարպետության դպրոցների ստեղծմամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց սպորտի նախարարին, թե արդյո՞ք այդ որոշմամբ լուծվում է խնդիրը: Սպորտի նախարարը դրական պատասխան տվեց: