|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ նվաճել է ոսկե մեդալ:
Հարկ է նշել, որ հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում 2 անգամ հանդիպել էր ռուս մրցակցին եւ պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացավ առավելության հասնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել: Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ: