Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում: 2014թ. բյուջեով այդ գումարները նախատեսված են, բայց պետության ֆինանսական դրությանն ու հեռանկարին տեղյակ շրջանակներն այդ բարձրացումն այնքան էլ իրատեսական չեն համարում:
Մասնավորապես, նրանք փաստում են, որ նույնիսկ ներկա վճարումները կատարվում են մեծ դժվարությամբ, եւ անգամ հավանական են համարում սեկվեստորի իրականացումը (բյուջետային ծախսերի կրճատում):
Դժվար է ասել՝ կլինի՞ սեկվեստոր, թե՞ ոչ, բայց իշխանական շրջանակներում քննարկվում է, որ առաջիկայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է հանդես գալ այլ նախաձեռնությամբ: Ըստ կառավարությանը մոտ աղբյուրների՝ Աբրահամյանը կարող է կոչով դիմել ԱԺ պատգամավորներին, նախարարներին եւ փոխնախարարներին եւ նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից:
Վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»: Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ հիմնադրամ ուղղվելիք գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ենթադրվում է, որ այդ հիմնադրամում հավաքված գումարները կծախսվեն գյուղատնտեսական գործիքների եւ սարքավորումների ձեռքբերման, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով:
Պատգամավորների մեծ մասը, նույնիսկ՝ ՀՀԿ-ականները, դեմ են այս գաղափարին՝ մտահոգություն ունենալով, որ Աբրահամյանն իրենց աշխատավարձն ուղղելով ինչ-որ հիմնադրամ, դրանք կարող է ծախսել իր անձնական գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման համար»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում