Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստի հիմնական օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցերին: Նա նշեց, որ շուրջ 10 տարի է ծախսվել այդ համակարգին անցնելու նախապատրաստական աշխատանքների վրա, եղել են բուռն քննարկումներ, ընդ որում` երկու անգամ ՀՀ նախագահի մոտ:
«Քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ: Բոլոր շահագրգիռ կողմերը բարձրացրել են իրենց հուզող հարցերը և ստացել դրանց պատասխանները, արդյունքում` ԱԺ-ն այս առումով ընդունեց օրենսդրական մեծ փաթեթ» ,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենց աշխատանքներն են սկսելու ՎՊ-ի կողմից գրանցված այն հիմնադրամները, որոնք հետո պետք է ընդունեն քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների գումարները: Սարգսյանը հանձնարարեց պատասխանատու մարմիններին ` ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին և Կենտրոնական բանկի նախագահին, որպեսզի նրանց համապատասխան մասնագետները նախագծի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացնեն հանրությանը, հատկապես` նրանց, ովքեր հունվարի 1-ից պետք է անցնեն կուտակային կենսաթոշակային համակարգին:
Վարչապետն ընդգծեց, որ մինչև հունվարի 1-ը քիչ ժամանակ է մնացել: