կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 14:21
Քաղաքական

Բացի ընդդիմադիրներից, Նիկոլ Փաշինյանը հետևում է նաև իր թիմակիցներին՝ պատգամավորներին, նախարարներին, դատախազներին. Վանեցյան

Բացի ընդդիմադիրներից, Նիկոլ Փաշինյանը հետևում է նաև իր թիմակիցներին՝ պատգամավորներին, նախարարներին, դատախազներին. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը հետևում է ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլ նաև՝ իր թիմակիցներին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հիմա կհարցնեն՝ իսկ կոնկրետ ում, իսկ Դուք արե՞լ եք։ Հիմա ասում եմ՝ իր թիմակիցներին, պատգամավորներին, նախարարներին, դատախազներին, դատավորներին, բոլորին։ Էս մարդը վախում է, հասկանո՞ւմ եք, վախում է իշխանությունը կորցնելուց։ Դրա պատճառով հետևում է բոլորին, չի վստահում ոչ մեկին», - ասաց Արթուր Վանեցյանը

 

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է բացայտվի. «Այս իշխանությունները հանցագործությունները փաստագրել են ուղիղ եթերներում»: