Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց հերթական որոշումը, նա խնդրեց վարչապետին տալ երեք օր ժամանակ քննարկման համար: Դա զայրացրեց վարչապետին. «Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է»:
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ աշխատանքային պրոցեսով է դա պայմանավորված:
«Աշխատանքային պրոցես է, ուրեմն` մինչև կառավարության նիստն այդ ամեն ինչը ավարտեք: Մենք այստեղ լսում, պայմանավորվում ենք, որ դուք հետո ինչ-որ բան փոխե՞ք: Չեմ հասկանում` դա ի՞նչ ոճ է: Կառավարության նիստում հաստատվելուց հետո ոչ մի բան չի փոխվելու: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, ուրեմն բովանդակային ոչ մի բան չպետք է փոխվի»,- ասաց վարչապետը:
Նախարարը պատասխանեց, որ խնդիրը ոչ թե բովանդակային է, այլ տեխնիկական: Վարչապետը նշեց, որ ոչ մի տեխնիկական բնույթի պատճառ չի ընդունում, և այդ նկատողությունը վերաբերում է բոլոր նախարարներին:
«Կարող են լինել հրատապ հարցեր, բայց ինչ ներկայացնում եք, ասում եք՝ տվեք երկու-երեք օր ժամանակ, ավանդույթ եք դարձրել»,- ասաց վարչապետը: