Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի շրջանակում հունիսի 3-4-ը Ծաղկաձորում լրատվական միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց:
«Բրուցելոզի արդի հիմնահարցերը» խորագրով դասընթացի նապատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը զոոնոտիկ հիվանդությունների, մասնավորապես` բրուցելոզի մասին: Դասընթացի ընթացքում ՀՀ Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանում բնակչության շրջանում բրուցելոզի համաճարակային իրավիճակը և հիվանդության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնակիցները դասընթացավարների հետ քննարկեցին ոլորտում առկա հիմնախնդիրները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և լուսաբանման տեսանկյունից առկա բացերն ու լուծման ուղիները:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ ուսուցողական հանդիպումները և դրանց պարբերաբար կազմակերպումը։ Կարևորելով լրատվական միջոցների դերը բրուցելոզի կառավարման գործընթացում՝ ՊԳԿ-ի Բրուցելոզի ծրագրի ազգային համակարգող Զարուհի Բեգլարյանը կոչ արեց պայքարել միասնական ուժերով՝ ներգրավելով ինչպես հասարակական կառույցների, այնպես էլ՝ ԶԼՄ-ի ներկայացուցիչներին:
Նմանօրինակ վերապատրաստման դասընթացների և քննարկումների միջոցով ծրագիրը փորձում է կարևորել բրուզելոզ հիվանդությանն առնչվող թեմաների լուսաբանումը, ինչը կբարձրացնի ընդհանուր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակը և կնպաստի հիվանդության կանխարգելմանը։ «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը՝ նպաստելով Հայաստանում սննդի անվտանգության համակարգի և գյուղատնտեսության կայուն զարգացման բարելավմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում ՊԳԿ-ի և ՌԶԳ-ի կողմից: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի մարզի գյուղական համայնքների բնակչությունը: Ծրագրի ազդեցությունը սոցիալական մակարդակում կլինի գյուղի բնակչության հանրային առողջության բարելավված ստանդարտները և եկամուտների աճը: