կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 20:42
Քաղաքական

«ՕԵԿ-ն, իհարկե, աջակցելու է «Դեմ եմ»-ի երիտասարդներին»

«ՕԵԿ-ն, իհարկե, աջակցելու է «Դեմ եմ»-ի երիտասարդներին»

ՕԵԿ-ի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը հակասահմանադրական է. ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հավելեց, որ իրենք դրա վերաբերյալ իրենց տեսլականն ու առաջարկություններն ունեն, որոնք շուտով կներկայացնեն:

 

Հիշեցնենք, որ ՕԵԿ քաղխորհուրդն այսօր որոշում է կայացրել, որ կոալիցիոն համագործակցությունն իրենց համար խնդրահարույց ու աննպատակահարմար է, և հաջողություն է մաղթել կուսակցությունն իրենց դիմումների համաձայն լքած երեք` արդեն նախկին ՕԵԿ-ական նախարարներին: