Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարությունը պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է ցանկացած հանդիպումների, պատրաստ է ներկայացնել պարզաբանումներ ու բացատրություններ պարտադիր կուտակայինի մասով. լրագրողներին այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին՝ չի՞ պատրաստվում, արդյոք, նախարարը «Դեմ եմ պարտադիրին» շարժման ակցիայի ժամանակ խոսել բողոքող երիտասարդների հետ:
Դավիթ Սարգսյանը նշեց, որ ինքը պատրաստակամ էր խոսել այդ երիտասարդների հետ նաև նախորդ ակցիայի ժամանակ, սակայն որոշ քաղաքական կուսակցությունների դրսևորած վարքագծի արդյունքում այն հավաքը, որ եղել էր ֆինանսների նախարարության առջև, նպատակ չուներ ստանալ պարզաբանումներ:
«Նպատակներն այլ էին, դրա վառ ապացույցն այն էր, որ նույն օրը` մեկ ժամ անց, ես հանդիպման էի հաշվապահների ու աուդիտորների հետ, որտեղ ներկա էին այդ շարժման ներկայացուցիչներ, որոնց հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում: Այն մարդկանց, ովքեր պայքարում են ոչ թե քաղաքական դաշտում, այլ այս քաղաքացիական պայքարում, ես ներկայացրել եմ իմ պարզաբանումները և հասկացել եմ, թե ինչն է իրենց մտահոգում»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Նա հավելեց, որ ֆինանսների նախարարությունը չի վախենում և պատրաստակամ է ներկայացնել ցանկացած պարզաբանում, մյուս կողմից` այն, ինչ տեղի է ունեցել, դա ոչ թե այդ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությունն էր, այլ որոշ քաղաքական ուժերի աշխատանք: