Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 19-ին` ժամը 15-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում կկայանա Անի Ասատրյանի առաջին գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Գրքում ընդգրկված են բացառապես նոր գործեր՝ վերջին ութ ամիսներին արված աշխատանքները, որոնք նախկինում որևէ տեղ չեն հրապարակվել:
«Գրքում ներառված աշխատանքներիս մեջ, ի տարբերություն նախկինում հրապարակված գրելու փորձերիս, խնդիր եմ դրել հաղթահարել անձնականության կապանքները, ստեղծել կապերից, հղումներից, անուններից, զգացմունքներից, փորձառությունից մաքրված պատկեր ու թողնել միայն վերջը: Միակ բանը, որ կարելի է գտնել գրքում, հենց մենք ենք՝ որպես անընդհատ կրկնվող վերջերի պատկեր. որպես ընկերության վերջից, սիրելու վերջից, պատի անանցանելիության վերջից, հույս ունենալու վերջից, որպես հարաբերության, խոսելու, երկխոսելու անհնարինության արդյունքում, ծնողների, արմատների, չափանիշերի, խմբագիրների մահվան արդյունքում կառուցված անձինք: Այլ բառերով՝ վերջի արդյունք:
Խնդիրս բացարձակ կրկնողության պատկերի անընդհատ վերստեղծմանը հասնելն էր. դա միակ բանն է, որ շուրջս տեսնում եմ: Պետք էր հասնել նրան, որ գրքի յուրաքանչյուր հաջորդ տող, յուրաքանչյուր հաջորդ բառ, նախադասություն լիներ նախորդի կատարյալ կրկնությունը: Այն ինչին հասել եմ արդյունքում՝ շարքում տեղ գտած յուրաքանչյուր տող նույնությամբ կրկնում է մյուսին, ու բոլորը մեկ ամբողջության մեջ նույն բանի կրկնություններ են»,- ասում է հեղինակը:
Ի դեպ, ապրիլի 19-ին շնորհանդեսի ծրագրում ներառված է գրքի ներկայացում, վիդեո ինստալյացիա և սաունդ: