Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է «Փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: Նա ազատվել էր աշխատանքից 2013թ., Գևորգ Կոստանյանի դատախազ նշանակվելուց հետո: Կտրվել է նաև Տավուշի մարզի նախկին դատախազ, այդ պաշտոնից Կոստանյանի օրոք ազատված և Աղվան Հովսեփյանի կողմից Տավուշի մարզի քննչականի պետ նշանակված Աննա Մանթաշյանը: Մեզ հասած տեղեկություններով, նրանք չեն հաղթահարել քննության այն փուլը, որի ժամանակ բողոք են գրում:
Նորություն չէ, որ իրավապահ համակարգի աշխատողների համար փաստաբանական գործունեությունը շահավետ հանգրվան է: Աշխատանքից ազատված քննիչները, դատախազները, թոշակի գնացող դատավորներն ավարտում են փաստաբանական դպրոցը, լիցենզիա ստանում, որ օր ծերության աշխատանք ունենան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, ով 64 տարեկան է և 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, նույնպես սովորել է փաստաբանական դպրոցում և լիցենզիա ստացել: Անգամ Սահմանադրական դատարանի դատավոր. Աժ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոս-յանի եղբայրը՝ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, ով վերջերս ազատվել է աշխատանքից, ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։