Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մինչև գործադիր մարմնի՝ հինգշաբթի օրը կայացած նիստը բոլորը վստահ էին, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է հենց Հովիկ Աբրահամյանը, ով, ինչպես արդեն տեղեկացրելենք, իր կառավարության կազմի վրա էր աշխատում։ Իսկ տարբեր ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ հինգշաբթի օրը սպասվող ՀՀԿ գործադիրի նիստում 13-րդ վարչապետի անունն արդեն պաշտոնապես հայտնի կդառնա։
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պայմանը եղել է այն. որ նա պետք է իր խնամուն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մտնել կոալիցիայի կազմ։ Աբրահամյանը, ըստ նույն աղբյուրների, համաձայնել է պայմանին, բայց չի կարողացել խոստման տերը լինել. ԲՀԿ նախագահը չի համաձայնել կամ նրա կուսակցության կնքահայրը թույլ չի տվել, որ համաձայնվի։ Պատճառն էլ, ինչպես խոսվում է և իշխանական, և այլընտրանքային շրջանակներում, Ծառուկյանի կամ Ռ. Քոչարյանի 2018-ի հետ կապված ծրագրերն են, որոնց իմաստը, նախ, կորչում է նախօրեին հրապարակված սահմանադրական հայեցակարգով։
Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված տարբերակով 2018-ից ՀՀ-ում նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ է ստանում և իմաստ չունի այդ պաշտոնի համար պայքարելը:
Դա է պատճառը, որ ԲՀԿ-ն դեմ է այդ փոփոխություններին ու նախօրեին հայտարարեց, որ կոալիցիա կմտնի, եթե հանրաքվեն անցկացվի սպասվող 2 համապետական ընտրություններից հետո։ Բացի այդ, կոալիցիա մտնելու և իշխանությանը մաս կազմելու դեպքում ԲՀԿ-ն կորցնելու է իր ընդդիմադիր կեցվածքը, ինչը սույն կուսակցությանը պետք չէ համապետական այդ ընտրություններից առաջ,»- գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: