|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ անց Մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՀՀԿ 15-րդ համագումարը: Նշենք, որ արդեն ժամանել են ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և բազմաթիվ բարձրաստիճան ՀՀԿ-աականներ: Համագումարին այլ կուսակցություններից հյուրեր չկան: Ներկա է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք սառեցվելու է իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ այսօր որոշել է որևէ հարցի չպատասխանել: Չպատասխանեց նաեւ Yerkir.am-ի հաջորդ հարցին, թե ճի՞շտ է, որ պետք է ԱՄՆ դեսպան նշանակվի: Ի վերջո, մի օր խոսելո՞ւ է լրատվամիջոցների հետ: Ի պատասխան այս հարցին, Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ նման հանդիպում անպայման կլինի:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը չխոսեց անգամ իրենից քիչ հեռու կանգնած` ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորից հետո` «դե մի երկու բան խոսա»: