կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 10:40
Աշխարհ

ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ «մոծակի չնչին խայթոց»

ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ «մոծակի չնչին խայթոց»
Ղրիմում հանգիստ են ընդունել ԱՄՆ-ի  կողմից Ղրիմի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը . հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ուրբաթ օրը հայտնել է թերակղզու ղեկավարության 7 ներկայացուցիչների, ինչպես նաև Черноморнефтегаз ընկերության  նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
Ըստ Ղրիմի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկիի՝ նրանք չեն կարող վնասել հանրապետությանը։ «Մենք առանձնապես չենք էլ մտահոգվում,  դա վերջին շրջանի հերթական հայտարարությունն է Ղրիմի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին: Մենք սովոր ենք»,- ասել է նա` հավելելով. «Մոծակների չնչին խայթոցները չեն կարող մեզ կանգնեցնել»: