|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ձախողվածը իշխանություններն են, ձախողում կա, բայց միայն իշխանության մեջ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը եւ վստահեցրեց, որ իրենց աշխատանքները «չափազանց բարձր մակարդակով են կազմակերպվում»:
«Ձախողում» եւ «հաջողում» բառերին վերապահումով է մոտենում հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը: Ըստ նրա` ՀԱԿ-ի ձախողումը ցույց տվեց վերջին հանրահավաքի արդյունքը: Ալեքսանյանն անտրամաբանական է համարում ՀԱԿ-ի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը եւ նշում, որ նախագահը չի կարող հրաժարական տալ հասարակության «չնչին տոկոսի» պահանջի դեպքում:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի անհրաժեշտությանը, ՀԱԿ անդամն էլ նշեց, որ «եթե Սերժ Սարգսյանը որոշել է այս երկիրը վերջնականապես կործանել, ուրեմն մեղքի լուրջ բաժին կվերցնի իր վրա, եւ այդ դեպքում թող հասարակությունը մտածի, թե ինչպիսի քայլերի գնա»: Թադեւոսյանը ասաց, որ խնդիրն այն չէ, թե ով է ավելի ուժեղ, այլ այն, որ «մենք բոլորս ենք կործանում մեր երկիրը»: