կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 15:10
Մշակույթ

150 արգենտինյան ստեղծագործությունների թարգմանության աջակցություն` մինչև 2015-ի տարեվերջը

150 արգենտինյան ստեղծագործությունների թարգմանության աջակցություն` մինչև 2015-ի տարեվերջը

«Պրոգրամա Սյուր» թարգմանությունների աջակցման` 2014թ. ծրագիրը վերսկսում է իր ընթացքը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015 թ. նոյեմբերի 30-ը։

 

Հաշվի առնելով այն, որ 2014 թ. նշվում են գրողներ Խուլիո Կորտասարի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի հոբելյանները, նախատեսվում է խթանել երկու հեղինակների ստեղծագործությունների խմբագրումն ու թարգմանությունը /պատմվածքներ, վեպեր/:

 

«Պրոգրամա Սյուր» ծրագիրը ստեղծվել է 2009 թ.` նպատակ ունենալով խթանել արգենտինական մտքի և գրականության տարածումը` արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված ստեղծագործություններն այլ լեզուներով թարգմանելուն աջակցող դրամաշնորհների միջոցով: Մինչ օրս «Պրոգրամա Սյուրը» տրամադրել է 704 դրամաշնորհ՝ 38 լեզվով թարգմանված աշխատանքների համար, որոնք հրատարակվել են աշխարհի ավելի քան 44 երկրում:

 

Ծրագիրն իրականացնում են ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը: