|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ դասական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչ Հովհաննես Զարդարյանի (1918-1992 թ.թ.) ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կրում է «Գաղթ» խորագիրը և նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 24-ը. կներկայացվի ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք (ընտանիքի հավաքածու):
Հովհաննես Զարդարյանը ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթել է նկարիչների մի քանի սերունդ: Վարպետի աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ներկայացվող շարքի ստեղծագործությունները թեմատիկ և գեղարվեստական առումով առանձնանում են մինչ այժմ հայտնի գործերից: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի մեկ անգամ ևս վերանայելու, վերարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը: