|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս հինգշաբթի օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո կհայտարարվի ՀՀ նոր վարչապետի անունը: Ամենայն հավանականությամբ, նոր վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը: Արդյո՞ք նա բոլորի համար ընդունելի թեկնածու է, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Yerkir.am-ը փորձել է այս հարցի շուրջ զրուցել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ:
«Ես հլը չգիտեմ` վարչապետն ով ա ըլնելու: Եթե Հովիկ Աբրահամյանը կլինի, իհարկե, ընդունելի կըլնի: Դուք իրա անունն եք տալիս, եթե Պողոսի անունը տված ըլնեիք, եթե ընդունելի չըլներ, կասեի՝ ընդունելի չի: Եթե Հովիկ Աբրահամյանը ըլնի, չեմ կարծում, որ վատ կըլնի: Էսքան տարի աշխատել եմ հետը, վատ չի էղե, ինձ թվում ա՝ ընդեղ էլ լավ կաշխատի»,- ասաց Առաքել Մովսիսյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: