|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Պարզվում է՝ նրա «Բերետա» տիպի ատրճանակը գողացողի ինքնությունը դեռ չի պարզվել:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասով (զենք ռազմամթերք շորթելը):
Տռուզյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Առաքել Մովսիսյանը 2018 թվականի փետրվարի 27-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 20-27-ին անհայտ անձը, օգտվելով իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, ավտոմեքենայի սրահում գտնվող ձեռքի պայուսակի միջից գաղտնի հափշտակել է «Բերետա» տեսակի 9մմ տրամաչափի իր անվանական ատրճանակը, որով պարգեւատրվել է դեռեւս 1993 թվականին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում