|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այ ցավդ տանեմ, խորհրդարանն ի՞նչ կապ ունի իմ հետ, հարցեր ուղղեք մեր թազա պատգամավորներին. Yerkir.am-ի հարցին՝ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները կարողանո՞ւմ են արժանիորեն փոխարինել նախորդ գումարման ԱԺ պատգամավորներին, այսպես պատասխանեց 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
«Նորընտիր պատգամավորներից որևէ մեկին անձամբ ճանաչո՞ւմ եք» հարցին նա պատասխանեց. «Բայց իրանք ո՞վ են, որ ես ճանաչեմ, իրանք պտի բոլորը ինձ ճանաչեն, ես շա՞տ իմանամ՝ ովքեր են: Հները մերոնք են, իսկ մնացածը` իրանք պտի ճանաչեն»:
Ի դեպ, Մովսիսյանը չբացառեց նաև, որ կարող է վերադառնալ քաղաքականություն: «Ես ցանկացած ժամի, ցանկացած վայրկյան ցանկացած տեղում կարող եմ հայտնվել, սպասեք մնացած զարգացումներին»,- ասաց նա: