Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը`Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար(հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ ամերիկայի միացյալ նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 – Ա որոշում /https://www.e-gov.am/decrees/item/16233/ ):
Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների)որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:
Նշենք, որ Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադրաձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):
Հ.Գ. հիշատակմանարժանի է փաստը, որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղինիրականացնել է ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ անհամեմատ էժան է: Ավելին նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները: Հետևաբար վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխթռիչք») մեղմ ասած պատշաճ չէ առկա փաստերի պարագայում:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին