|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր մի ձայնագրություն, որն արվել էր 32-ամյա քաղաքացի Արման Գասպարյանի կողմից:
Արմանը պատմել է, որ մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, իր մեքենայով ընկերոջը տարել է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձինք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը լրագրողներին հայտնեց, որ Արմանի կոնտակտները փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն: Ըստ նրա` Արմանի կողմից նման արարքն արձանագրելն ու հրապարակելը խիզախություն է, քանի որ շատ քիչ են դեպքերը, երբ մարդիկ կարողանում են նման դեպքերը արձանագրել և ապացույցներով խոսել:
Կ. Անդրեասյանը ասաց նաև, որ այս դեպքը պետք է օրինակ լինի այն պաշտոնյաների համար, ովքեր «ազատություն են տալիս իրենց լեզվին ու ձեռքերին»: