կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 10:48
Հասարակություն

Դու զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է. զոհվածի հայրը՝ Փաշինյանին

Դու զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է. զոհվածի հայրը՝ Փաշինյանին

Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում  զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Նա նաեւ հավելել է. «Քեզ ներում չկա, դու ինքդ ասեցիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն։ 

Հ.Գ.

Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:

Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։